Լրահոս

13.04.2015 13:21


Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց

Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց

Մոսկվայի Բասմանյան դատարանն այսօր որոշել է երկարաձգել «Բաշնեֆտ»-ի գործով մեղադրվող հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը: «ՌԻԱ Նովոստի»–ն հայտնում է, որ ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիս:

Նրա պաշտպանը խնդրել էր Լ. Հայրապետյանին ազատ արձակել տնային կալանքից 1 մլն ռուբլի գրավի դիմաց: Նա նաև հայտնել է, որ Հայրապետյանին ներկայացված մեղադրանքը մեղմացվել է. նրա վրայից հանվել է անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման մեղադրանքը։ Այժմ նա մեղադրվում է միայն յուրացման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը