Աշխարհ

13.04.2015 12:56


Վրաց գրոսմայստերին որակազրկել են հեռախոսից օգտվելու համար

Վրաց գրոսմայստերին որակազրկել են հեռախոսից օգտվելու համար

Վրաց գրոսմայստեր Գայոզ Նիգալիձեին որակազրկել են Դուբայի մրցության ժամանակ հեռախոսից ծածուկ օգտվելու համար։

«Լենտա»–ի փոխանցմամբ՝ հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հետ խաղի ժամանակ Նիգալիձեն քանիցս գնացել է զուգարան, որտեղ ստուգել է իր խաղը սմարթֆոնի համապատասխան հավելվածում։

Խաղի ժամանակ մրցույթի կազմակերպիչները մտել են դատարկ զուգարան և գտել հեռախոս, որի էկրանին բաց է եղել շախմատային հավելված, և վերլուծվել է Նիգալիձեի մասնակցությամբ խաղը։

Վրաց շախմատիստի հակառակորդը նույնպես հայտնել է իր կասկածների մասին. ամենավճռորոշ քայլերից առաջ Նիգալիձեն զուգարան էր գնում։ Վերջինը, սակայն, հայտնել է, որ չի օգտվել որևէ սարքից։

Միջադեպի մասին հաղորդվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը։ Վրաց շախմատիստին սպառնում է հեռացում 3 տարով, իսկ նմանատիպ խախտման կրկնության դեպքում՝ 15 տարվա որակազրկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը