Արդեն որերորդ օրն է՝ փորձում եմ բացատրել ծնողներիս, թե ով է Քիմ Քարդաշյանը. «ապարդյուն», չեմ կարողանում: Եվ իրոք, խայտառակ տեսաժապավենները ցույց չես տա, հասարակ (բավական տգեղ) մոդելի նկարներն էլ համոզիչ չեն՝ հասկանալու համար այն անբացատրելի իրարանցումը, որը տիրում է նրա այցի շուրջ: Իրարանցում, որը նաև հրահրվում է մեր հեռուստատեսային եթերով: Նշեմ, որ ես դեմ չեմ այցին. դեմ եմ հենց հրահրվող իրարանցմանը։
Պաշտոնական քարոզչության մեխը Քիմի միջոցով երկրի և մեր տեսարժան վայրերի՝ իբրև թե գովազդն է, որ իրականացվում է մեզնից անկախ՝ հաշվի առնելով նրա հանրաճանաչությունը: Միգուցե, բայց և անճարակություն կա այդ բացատրության մեջ. կարծես մենք սպառել ենք աշխարհի համար գրավիչ և ճանաչելի դառնալու բոլոր այլ ռեսուրսները, և մնացել է ապավինել միայն պոռնոաստղի ճանաչելիությանը։ Ողբալի է, եթե այդպես է։
Գյումրվա Միքայել սրբազանի երեկվա պոռթկումը կարծես կապ ուներ ոչ միայն եկեղեցու փակ դռների հետ։
Գովազդը հոտ ունի

Գովազդը՝ ի տարբերություն փողի, հոտ ունի...
Արմեն Դարբինյան
https://www.facebook.com/notes/armen-darbinyan/%D5%A3%D5%B8%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A8-%D5%B0%D5%B8%D5%BF-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB/788676427890695?pnref=story