Դատապարտյալի համար բերված շաքարավազի մեջ կասկածելի մասնիկներ են հայտնաբերվել
Մարտի 11-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Գ.-ի անվամբ քաղաքացի Հ. Մ.-ի բերած հանձնուքից հայտնաբերել և առգրավել են 485 գրամ ընդհանուր քաշով շաքարավազ, որին խառնված են եղել շաքարավազի հատիկների մեծության սպիտակ գույնի կասկածելի մասնիկներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն