Պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.0 մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.0 մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 860.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 1.63մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 80.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատմաներեք գործով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 256.75հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված երեք դեպքով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 554.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մեկ վարչական վարույթ ընթացքի մեջ է:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում նույնատիպ խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 393.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 349.86հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 3.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Երևանի տարածքային ստորաբաժանման իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված 16 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ»:
Ոստիկանության կողմից Սյունիքի բաժնին հանձնված 127 հատ «սիգ» տեսակի ձկան ապօրինի որսի գործով հաշվարկվել է 635.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.0մլն.դրամ:
Պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.0 մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.0 մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 860.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 1.63մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 80.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 256.75հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված երեք դեպքով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 554.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մեկ վարչական վարույթ ընթացքի մեջ է:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում նույնատիպ խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 393.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 349.86հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 3.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Երևանի տարածքային ստորաբաժանման իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված 16 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ»:
Ոստիկանության կողմից Սյունիքի բաժնին հանձնված 127 հատ «սիգ» տեսակի ձկան ապօրինի որսի գործով հաշվարկվել է 635.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.0մլն.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարությաուն