Լրահոս

13.04.2015 10:46


Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը սպառնացել է «Ազգային վերածնունդ» կուսակցության համակրին

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը սպառնացել է «Ազգային վերածնունդ» կուսակցության համակրին

Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղի բնակիչ, «Ազգային վերածնունդ» կուսակցության համակիր Սուրեն Զաքարյանը տեղեկացնում է, որ Ղազարապատ գյուղի համայնքապետն իրեն է փոխանցել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի սպառնալիքները:

Գյուղապետի խոսքերով՝ շրջվարչակազմի ղեկավարն ասել է, որ Սուրենն ում ուզում է՝ թող ընտրի, միայն ոչ «Ազգային վերածնունդ» կուսակցությանը. հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

Հարգանքներով`
Տիգրան Գրիգորյան
«Ազգային վերածնունդ» կուսակցության շտաբի պետ

Այս խորագրի վերջին նյութերը