Աշխարհ

13.04.2015 08:41


Բրազիլիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել

Բրազիլիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել

Բրազիլիայում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Այդ երկրի բոլոր խոշոր քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ Կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության: «ТАСС»-ը հայտնում է, որ ցույցերը տեղի են ունեցել 26 նահանգի 14 վարչական շրջանում և մայրաքաղաք Բրազիլիայում:

Ցուցարարները դատապարտել են լայնածավալ կոռուպցիան։ Դրանում հատկապես ներգրավված են «Petrobras» պետական նավթագազային և խոշոր շինարարական ընկերությունների նախկին ղեկավարները, որոշ քաղաքական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նրանք կասկածվում են մոտ 1 մլրդ դոլար յուրացնելու մեջ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը