Լրահոս

11.04.2015 23:59


Բախվել են «ԳԱԶ 33» մակնիշի և «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները

Բախվել են «ԳԱԶ 33» մակնիշի և «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները

Ապրիլի 11-ին, ժամը 15.50-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հանքային ջրերի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 33» մակնիշի և «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1996 թ.), ուղևորներ Ա. Չ.-ն (ծնվ. 1980 թ.) և Տ. Դ.-ն (ծնվ. 1996 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել բեռնատարից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը