Լրահոս

11.04.2015 12:46


Ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխեց ապրիլի 18՝ շաբաթ օր

Ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխեց ապրիլի 18՝ շաբաթ օր

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշել է 2015 թ. ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թ. ապրիլի 18՝ շաբաթ օր:

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ս.թ. ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը