Լրահոս

11.04.2015 12:42


Այսօր Մյունհենգլադբախի «Բորուսիա»–ն կխաղա Դորտմունդի «Բորուսիա»–ի հետ

Այսօր Մյունհենգլադբախի «Բորուսիա»–ն կխաղա Դորտմունդի «Բորուսիա»–ի հետ

Գերմանիայի առաջնության 28–րդ մրցափուլի շրջանակներում Մյունհենգլադբախի «Բորուսիա»–ն այսօր կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»–ին։

Առաջին մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթանակ տոնեց նվազագույն հաշվով՝ 1:0, սակայն արտագնա վերջին 8 խաղում Գլադբախի հետ Դորտմունդը միայն մեկ հաղթանակ է տոնել (2009թ. հոկտեմբերին)։

Գերմանիայի առաջնության երկրորդ մրցաշրջանում արդեն հավաքել է 23 միավոր՝ վերջին 10 հանդիպումներում պարտվելով միայն մեկ անգամ։

Դորտմունդի օգտին խոսում է այն, որ մրցակցի դաշտում վերջին 5 հանդիպումներից և որևէ մեկում չի պարտվել՝ հավաքելով 15 հնարավորից 11 միավոր։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 17:30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը