Լրահոս

11.04.2015 12:06


Ավտովթար Կոտայքի մարզում. «Mercedes»-ի տակից դուրս են բերել վիրավոր վարորդին

Ավտովթար Կոտայքի մարզում. «Mercedes»-ի տակից դուրս են բերել վիրավոր վարորդին

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Ումրշադյանն իր վարած «Mercedes» մակնիշի 35 ՍP 241 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հատվածին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին քաղաքացիներն ու ՃՈ աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայի հետևի ձախ անվադողի տակից, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բուժանձնակազմը տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը