Ադրբեջանցի կալանավորն, ի նշան բողոքի, կտրել և կերել է իր ականջը
Ադրբեջանում 33-ամյա Հյունյար Ջաֆարովը, ում կալանավորել են ս.թ. մարտի 20-ին թմրանյութ օգտագործելու համար, ի նշան բողոքի՝ կտրել և կուլ է տվել իր ականջը:
Ինչպես տեղեկանցում է «Haqqin.az»-ը, դեպքը տեղի է ունցել Քյուրդահանի քննչական մեկուսարանում: Նշվում է, որ քրեակատարողական հիմնարկում Ջաֆարովը հայտնվում է արդեն 4-րդ անգամ: Առաջին անգամ նրան կալանավորել էին թմրաբիզնեսով զբաղվելու և թմրանյութեր օգտագործելու համար, երկրորդ անգամ՝ դասալքության, երրորդ անգամ՝ կրկին թմրանյութերի պատճառով:
Ջաֆարովի փաստաբանը հայտնել է, որ այս անգամ վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, սակայն անփոփոխ է մնացել: Այդ իսկ պատճառով, ի նշան բողոքի, Ջաֆարովը նման քայլի է դիմել։
Աղբյուրը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում կալանավորները նման դաժան կերպով են արտահայտում իրենց բողոքը: Վերջերս հայտնի էր դարձել, որ մեկ այլ կալանավոր՝ Ալիև Ջամալ Բայրամը, կտրել և կուլ էր տվել իր մատը:

7or.am