Ղազախստանը վաճառքից հանել է ռուսական արտադրության մայոնեզն ու քաղցրավենիքը
Ղազախստանի սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեն չարաշահումներ և ԵՏՄ կանոնակարգի խախտումներ է հայտնաբերել հանրապետությունում վաճառվող ռուսական մայոնեզի, յուղի և հրուշակեղենի արտադրության մեջ։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության կայքում։
Յուղաճարպային և հրուշակեղենային արտադրանքն ուսումնասիրություններից հետո որոշվել է հանել վաճառքից և մտցնել չհամապատասխանող ապրանքների ռեեստր։
Արգելքի հիմնական պատճառներից մեկն ապրանքների անհամապատասխանությունն է փաթեթի վրայի մակնշումներին։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ «Ռոսսելխնադզորը» Ղազախստանից ներմուծվող հոլանդական և լատվիական պանրի մաքսանենգության դեպքեր է բացահայտել։

7or.am