Լրահոս

11.04.2015 01:12


Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
Ուշադրություն
Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ:

Հանրապետության տարածքում

Ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ, 11-ին և 13-ին՝ զգալի:

Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը` ևս 2 աստիճանով:
Երևանում

Ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը