Լրահոս

11.04.2015 00:10


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 16.25-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 11/14 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Օպել» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԿԻԱ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 9-ին, ժամը 18.30-ին, Երևանի Նորք-Մարաշ թաղամասից Աբովյան պուրակ տանող փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 9-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 9-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ավան գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել անասնագոմի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 9-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Հաղթանակի փողոցի թիվ 66 հասցեի դիմաց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել առվի մեջ:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կապանի Գ. Արզումանյան փողոցում «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը