Ապրիլի 10-ին, ժամը 11.28-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 9 դպրոցից Լենինգրադյան փողոցի «Տնակային ավան» տանող կամրջի կոնստրուկցիոն տարրերի թուլացման հետևանքով կամուրջը վնասվել և ընկել է գետի մեջ՝ մասնակի փակելով գետի հունը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Փամբակ գետի Տանձուտ վտակի վարարման հետևանքով Զ.Անդրանիկի փողոցի թիվ 71 տան մոտ ժամանակավոր կառուցված երկաթե կամրջի (1x10մ) հենասյունը քշել տարել է, ինչից քանդվել է կամուրջը: Տուժածներ չկան:
Վարարել է Տանձուտ վտակը
Ապրիլի 10-ին, ժամը 11.28-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 9 դպրոցից Լենինգրադյան փողոցի «Տնակային ավան» տանող կամրջի կոնստրուկցիոն տարրերի թուլացման հետևանքով կամուրջը վնասվել և ընկել է գետի մեջ՝ մասնակի փակելով գետի հունը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Փամբակ գետի Տանձուտ վտակի վարարման հետևանքով Զ.Անդրանիկի փողոցի թիվ 71 տան մոտ ժամանակավոր կառուցված երկաթե կամրջի (1x10մ) հենասյունը քշել տարել է, ինչից քանդվել է կամուրջը: Տուժածներ չկան: