Օմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվել է հակասահմանադրական
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների հետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճահարույց դրույթների սահմանադրականությունը, ինչի արդյունքում մի դրույթ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մյուսի կիրառման վերաբերյալ դատարանը տվել է իր իրավական դիրքորոշումը:
Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, անձի գործունակության հարցը քննելիս քաղաքացին կարող էր կանչվելդատական նիստի, եթե նրա առողջական վիճակը դա թույլ էր տալիս: Այսինքն, նույնիսկ եթե անձի առողջական վիճակըթույլ էր տալիս վերջինիս մասնակցությունը դատաքննությանը, դատարանը հայեցողություն ուներ վերջինիս դատականնիստին կանչելու հարցում: Բացի այդ, ըստ Օրենսգրքի՝ անձի գործունակության վերականգնման հարցով դատարանդիմելու իրավունք ունեին դիմելու միայն անձի խնամակալը, ընտանիքի անդամը կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունը, իսկ դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձը չէր կարող անձամբ կամ իր կողմից ընտրված ներկայացուցչի միջոցով դիմում ներկայացնել դատարան՝ իր գործունակությունը վերականգնելու հարցով:
Օմբուդսմենի համոզմամբ նման կարգավորումները սահմանափակում են անձի դատական պաշտպանության, արդարդատաքննության իրավունքները, ինչպես նաև դատավարության կողմերի հավասարության և մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքները:
Սահմանադրական Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Օրենսգրքի 173-րդ հոդվածումամրագրված դրույթը: Այսուհետ անգործունակճանաչվածանձըիր գործունակությունըվերականգնելու հարցովկարող է նաև անձամբկամիրկողմիցընտրվածներկայացուցչիմիջոցովդիմումներկայացնելդատարան:
Դատարանն իր իրավական դիրքորոշումն է տվել նաեւ 171-րդ հոդվածի վերը նշված դրույթի կիրառման վերաբերյալ. 171-րդհոդվածումամրագրվածդրույթըպետքէմեկնաբանելևկիրառելայնպես, որքաղաքացինչիկարող կանչվելդատականնիստիբացառապեսայնդեպքում, եթեիրառողջականվիճակըդաթույլչիտալիս:
Սահմանադրական դատարանի նման որոշումը, Օմբուդսմենի համոզմամբ, կխթանի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:
Օմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվել է հակասահմանադրական
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների հետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճահարույց դրույթների սահմանադրականությունը, ինչի արդյունքում մի դրույթ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մյուսի կիրառման վերաբերյալ դատարանը տվել է իր իրավական դիրքորոշումը:
Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, անձի գործունակության հարցը քննելիս քաղաքացին կարող էր կանչվելդատական նիստի, եթե նրա առողջական վիճակը դա թույլ էր տալիս: Այսինքն, նույնիսկ եթե անձի առողջական վիճակըթույլ էր տալիս վերջինիս մասնակցությունը դատաքննությանը, դատարանը հայեցողություն ուներ վերջինիս դատականնիստին կանչելու հարցում: Բացի այդ, ըստ Օրենսգրքի՝ անձի գործունակության վերականգնման հարցով դատարանդիմելու իրավունք ունեին դիմելու միայն անձի խնամակալը, ընտանիքի անդամը կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունը, իսկ դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձը չէր կարող անձամբ կամ իր կողմից ընտրված ներկայացուցչի միջոցով դիմում ներկայացնել դատարան՝ իր գործունակությունը վերականգնելու հարցով:
Օմբուդսմենի համոզմամբ նման կարգավորումները սահմանափակում են անձի դատական պաշտպանության, արդարդատաքննության իրավունքները, ինչպես նաև դատավարության կողմերի հավասարության և մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքները:
Սահմանադրական Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Օրենսգրքի 173-րդ հոդվածումամրագրված դրույթը: Այսուհետ անգործունակ ճանաչված անձը իր գործունակությունը վերականգնելու հարցով կարող է նաև անձամբ կամ իր կողմից ընտրված ներկայացուցչի միջոցով դիմում ներկայացնելդատարան:
Դատարանն իր իրավական դիրքորոշումն է տվել նաեւ 171-րդ հոդվածի վերը նշված դրույթի կիրառման վերաբերյալ. 171-րդ հոդվածում ամրագրված դրույթը պետք է մեկնաբանել և կիրառել այնպես, որ քաղաքացին չի կարող կանչվել դատական նիստի բացառապես այն դեպքում, եթե իր առողջական վիճակը դա թույլ չի տալիս:
Սահմանադրական դատարանի նման որոշումը, Օմբուդսմենի համոզմամբ, կխթանի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ