Լրահոս

10.04.2015 16:13


Թմրանյութ՝ դատապարտյալի համար նախատեսված հանձնուքի միջից

Թմրանյութ՝ դատապարտյալի համար նախատեսված հանձնուքի միջից

Ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 1,1 գրամ ընդհանուր քաշով, սուր հոտով դեղնականաչավուն սեղմված բուսական զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը