Լրահոս

27.10.2009 10:07

Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն Հայաստան և Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների միջև Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել հանդիպում՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Հանդիպման ժամանակ հրապարակվել է Մինսկի խմբի պաշտոնական հայտարարությունը։ Հայտարարության մեջ նշված է, որ միջնորդները առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, որոնք ընթացել են կառուցողական սկզբունքով։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին նախապատրաստվելու մասին, որի ժամանակ ևս կշոշափվի Ղարաբաղի հարցը։
Հանդիպումների ժամանակ որոշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն Հայաստան և Ադրբեջան, որի ժամանակ բանակցություններ կընթանան հակամարտող կողմերի միջև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորան սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով։

Ըստ «Bakililar.AZ»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։