Ա. Հովհաննիսյան. «ՊՆ-ն ՀՀ–ից դուրս պարտավորություն չունի զինվորի բուժման համար վճարելու»
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով սահմանին վիրավորված զինվոր Գևորգ Եղիազարյանի՝ արտերկրում բուժվելու ծախսերը հոգալ չկարողանալուն՝ նշել է, որ ՀՀ–ից դուրս, ըստ օրենսդրության, ինչպես նաև՝ միջոցների սղության պատճառով, ՀՀ ՊՆ-ն պարտավորություն չունի բուժսպասարկման համար վճարելու։
Հովհաննիսյանի խոսքերով՝ եղել են դեպքեր, երբ ՊՆ-ն մասնակի օգնություն տրամադրել է զինծառայողներին արտասահմանում բուժվելու համար:
«Օրինակ՝ 2013-ին, ցավոք, մի հիվանդի չկարողացանք այստեղ փրկել. հուզական ֆոնի վրա ծնողներին խաբեցին, թե, իբր, Մոսկվայում կարող են փրկել, մենք էլ աջակցեցինք, տարան Մոսկվա, բայց չկարողացան փրկել: Անցյալ տարվա վիրավորվածների մեջ իմ հարազատն էլ կար. Ֆրանսիայում բուժում պիտի իրականացնեին, բայց նորից չկարողացանք ամբողջությամբ օգնել»,–այսօր հրավիրված քննարկմանն ասել է Ա. Հովհաննիսյանը:

7or.am