Քաղաքական

10.04.2015 12:45


Ռուստամյանը տպավորություն ունի, թե Սեֆիլյանն ուզում էր ձերբակալվել

Ռուստամյանը տպավորություն ունի, թե Սեֆիլյանն ուզում էր ձերբակալվել

ԱԺ այսօրվա ճեպազրույցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է՝ տպավորությունն այնպիսին է, թե Ժիրայր Սեֆիլյանը և նրա ընկերները ցանկանում էին ձերբակալվել։

Իսկ ասել, որ նրանց ձերբակալությունը հակասահմանադրական է, Ռուստամյանը դեռ չի կարող։

–Դա կանխարգելի՞չ գործողություն էր, պարզ կդառնա, երբ իմանանք ձերբակալության հիմքերը։ Երբ ես զգուշացրեցի, նրանց թվաց, թե ես գիտեմ՝ ինչ է լինելու։ Բայց ակնհայտ էր, որ նման հետևանքներ են լինելու,-նշել է Ա. Ռուստամյանը՝ հավելելով, որ ապրիլի 24-ին նման գործողություններ ծրագրելն անթույլատրելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը