«Քիմն արթնացրեց մի ամբողջ ժողովրդի, ով կարծես մինչ այժմ քնած էր: Նա ազգային փսիխոզ հրահրեց»,– լրագողներին ասել է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։
Նրա խոսքերով՝ մեր երկրում վերջին օրերի ամենակարևոր իրադարձություններից են անմոռուկների մոլուցքը, ՀՀԿ-ական կանանց շքերթը Ծիծեռնակաբերդ և իրապատում հեռուստաշոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան:
«Առաջարկում եմ իրարանցում, փսիխոզ սարքելու համար նրան ձերբակալել և մի քանի ամիս պահել Հայաստանում»,–կատակել է բանախոսը։
Ըստ ռեժիսորի՝ Քիմն իր այցով ավելի մեծ PR արեց Հայաստանի համար, քան մի շարք գերատեսչություններ՝ միասին վերցրած:
Անդրադառնալով ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը՝ Շահվերդյանն իր զարմանքն է հայտնել՝ ինչպե՞ս կարող են մշակութային գործիչներն անտարբեր մնալ և չխոսել կատարվածի մասին։
Ռեժիսոր. «Քիմն ազգային փսիխոզ հրահրեց»

7or.am