Լրահոս

27.10.2009 09:49

Ռուբեն Սաֆրաստյան. «Գործ ունենք թուրքական դիվանագիտության հետ, որը փորձում է բոլոր հնարավորություններն օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու, Հայաստանից զիջումներ կորզելու համար»

Ռուբեն Սաֆրաստյան. «Գործ ունենք թուրքական դիվանագիտության հետ, որը փորձում է բոլոր հնարավորություններն օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու, Հայաստանից զիջումներ կորզելու համար»

-Գործ ունենք թուրքական դիվանագիտության հետ, որը փորձում է բոլոր հնարավորություններն օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու, Հայաստանից զիջումներ կորզելու համար,- «7օր»-ին ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ մասնավորապես անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում Հայաստան-Թուրքիա արձանագրությունների քննարկման ժամանակ հնչած այդ երկրի արտոգրծնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, որ իրենց համար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնքան թանկ է, որքան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և կանեն հնարավոր ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության արագ լուծման համար։

-Մեր դիվանագիտությունը, ինչպես մինչև հիմա ինչ-որ ձևով կարողացել է դիմակայել, հիմա էլ պետք է ավելի մեծ եռանդով դիմակայի թուրքական դիվանագիտության ճնշումներին։ Թուրքիայի հետ գործ ունենք վերջիվերջո,- ասել է Ռ. Սաֆրաստյանը՝ հավելելով, որ թուրքական կողմն, իհարկե՛, պետք է նախապայման դնի.

-Ես չեմ էլ կասկածում, միշտ էլ ասել եմ, որ նրանք պետք է փորձեն դնեն, բայց մենք էլ պետք է փորձենք դրա դեմ պայքարենք և չթողնենք, որ դա նրանց հաջողվի։

Հիշեցնենք, սակայն, որ 2009թ. հուլիսի 21-ին Ռ. Սաֆրաստյանը, դրական համարելով «ճանապարհային քարտեզը», նշել էր, որ դա փաստաթուղթ է, որտեղ թուրքական կողմը հրաժարվել է Հայաստանի նկատմամբ նախապայմանների իր քաղաքականությունից։ «Արդյոք այն ժամանակ արդեն իսկ պարզ չէ՞ր, որ գործ ունենք թուրքերի հետ և նրանք, անկասկած, պետք է առաջ քաշեն ԼՂ-ի վերաբերյալ նախապայմանը»,- այսօր այս հարցը «7օր»-ն ուղղել է Ռ. Սաֆրաստյանին, ինչին նա պատասխանել է.

-Դիվանագիտության մեջ երկու մակարդակ կա՝ մեկը այն թղթերն ու պայմանագրերն են, որ ստորագրվում են, մնացածը այն է, ինչ-որ ասվում է։ Հիմա ասելով՝ նրանք պիտի ճնշեն, պետք է տպավորություն ստեղծեն, որ իրենք այդ նախապայմանը դնում են, բայց ստորագրել են մի փաստաթուղթ, որտեղ բառացի ոչ մի խոսք չկա Ղարաբաղի հիմնահարցի մասին։ Այ սա՛ է թուրքական դիվանագիտությունը, դրա համար պետք է աչալուրջ լինի մեր դիվանագիտությունը, պետք է թույլ չտա, որ նրանք կարողանան խաղերով, մանիպուլյացիաներով ինչ-որ բանի հասնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։