Լրահոս

10.04.2015 10:48


Մահացած զինծառայողը վնասվածքը ստացել է ֆուտբոլ խաղալու ժամանակ

Մահացած զինծառայողը վնասվածքը ստացել է ֆուտբոլ խաղալու ժամանակ

09.04.2015թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 05.04.2015թ.՝ ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ:

Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի հետևանքով՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ՝ ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը