Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 111 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արկադի Թ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված շենքի դիմացի ճանապարհահատվածից գողացել է ջրահեռացման դիտահորի մետաղյա կափարիչ՝ վաճառելու նպատակով: Գողոնը հայտնաբերվել է:
*** Ապրիլի 9-ին՝ ժամը 00.30-ին, Արկադի Թ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարին Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցից գողացել է դիտահորի մետաղյա կափարիչ, որը փետրվարի սկզբներին վաճառել է անծանոթ տղամարդու: Կատարվում է հետաքննություն:
Դիտահորի կափարիչներ էր գողացել
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 111 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արկադի Թ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված շենքի դիմացի ճանապարհահատվածից գողացել է ջրահեռացման դիտահորի մետաղյա կափարիչ՝ վաճառելու նպատակով:
Գողոնը հայտնաբերվել է:
***
Ապրիլի 9-ին՝ ժամը 00.30-ին, Արկադի Թ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարին Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցից գողացել է դիտահորի մետաղյա կափարիչ, որը փետրվարի սկզբներին վաճառել է անծանոթ տղամարդու:
Կատարվում է հետաքննություն: