Աշխարհ

10.04.2015 10:30


Չեխիայի նախագահը նշել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման պայմանները

Չեխիայի նախագահը նշել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման պայմանները

Չեխիայի առաջնորդ Միլոշ Զեմանը կհանդիպի Պրահայում ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոյի հետ միայն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունի Վաշինգտոնում Չեխիայի դեսպան Պյոտր Գանդալովիչին։ Այս մասին ասել է Չեխիայի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Գինեք Կմոնիչեկը։

Վերջինի խոսքերով՝ ներկայումս ԱՄՆ դեսպանի հետ հանդիպելու առիթ չկա։

«Դեսպան Շապիրոն, ինչպես Չեխիայում ցանկացած դեսպան, պիտի իսկապես կարևոր ու ծանրակշիռ պատճառ ունենա, որպեսզի ՉՀ նախագահն ընդունի իրեն»,–ասել է Կմոնիչեկը։

Ավելի վաղ Չեխիայում ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոն քննադատել էր մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ նախագահի՝ Մոսկվա այցելելու որոշումը։

«Դեսպան Շապիրոյի համար Պրահայում նախագահական նստավայրի դռները փակ են»,–հայտարարել էր Զեմանը՝ անթույլատրելի համարելով դեսպանի քննադատությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը