Այաթոլլա Համենեին նախազգուշացրել է «վեցնյակի» որոշ անդամների կողմից խաբվելու մասին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին նախօրեին հայտարարել է, որ վստահում է միջուկային խնդրով իրանցի բանակցողներին, բայց զգուշանում է միջազգային միջնորդների «վեցնյակի» որոշ ներկայացուցիչների խաբեությունից։
«Իբրև դրա օրինակ են հանդիսանում Սպիտակ տան կողմից հրապարակված պարզաբանումները (Իրանի հետ շրջանակային համաձայնության մասին– «Ինտերֆաքս»)»,–գրել է այաթոլլան «Թվիթթեր»–ում։
Ըստ նրա՝ բանակցությունների ավարտից մի քանի ժամ հետո հրապարակված ամերիկյան տարբերակը հակասում է նրան՝ ինչ է իրականում համաձայնեցվել։
«Նրանք միշտ ստում են և խախտում խոստումները»,–նշել է ԻԻՀ հոգևոր առաջնորդը՝ հավելելով, որ խաղաղ ատոմն անհրաժեշտ է իր երկրի հաջող զարգացման համար։
Համենեին հստակեցրել է, որ խաղաղ ատոմի առկայությունը կարևոր է ինչպես երկրի էներգետիկ, այնպես էլ բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում։

7or.am