Աշխարհ

10.04.2015 09:25


Պորոշենկոն հույս ունի ստանալ ԱՄՆ աջակցությունը մինսկյան պայմանավորվածություններն ի կատար ածելու հարցում

Պորոշենկոն հույս ունի ստանալ ԱՄՆ աջակցությունը մինսկյան պայմանավորվածություններն ի կատար ածելու հարցում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկացի սենատոր Ռոբ Փորթմանի հետ հանդիպմանն ասել է, որ հույս ունի ստանալ ԱՄՆ աջակցությունը մինսկյան պայմանավորվածություններն ի կատար ածելու հարցում։

Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, նշվում է ուկրաինացի առաջնորդի պաշտոնական կայքում։

«Ուկրաինայում մենք այժմ պաշտպանում ենք համընդհանուր անվտանգությունն ու համընդհանուր ժողովրդավարությունը»,–հայտարարել է Պորոշենկոն։

Նախագահն ընդգծել է, որ իր երկիրն անում է ամեն հնարավորը միսնկյան պայմանավորվածությունները կատարելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինային ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովն ամերիկացի սենատոր Ռոբ Փորթմանի հետ քննարկել է ԱՄՆ–ի և Ուկրաինայի համագործակցությունն ուկրաինական իրավապահ համակարգի բարեփոխման հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը