ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)
Ապրիլի 9-ին՝ ժամը 23.41-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 21 ԼԼ 456 և «ՎԱԶ 2106» մակնիշի 32 ԼԼ 684 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը, ուղևորները՝ 1990 թ. Մ. Մ.-ը և 1990 թ. ծնված Գ. Բ.-ը, հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, իսկ «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1961 թ. ծնված Ա. Բ.-ը` «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները վարորդներին դուրս են բերել ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:շ