Լրահոս

26.10.2009 18:03

Վազգեն Խաչիկյան. «2050թ. կստեղծվի մի իրավիճակ, երբ բնակչության թիվն ավելի պակաս կլինի, քան հիմա»

Վազգեն Խաչիկյան. «2050թ. կստեղծվի մի իրավիճակ, երբ բնակչության թիվն ավելի պակաս կլինի, քան հիմա»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՄԱԿ-ը, դիտարկելով Հայաստանի դեմոգրաֆիկ գործընթացները, եկել է այն եզրակացության, որ առաջիկայում Հայաստանում պտղաբերման տարիքի և աշխատունակության տարիքի կրճատում է տեղի ունենալու, և նկատվելու է թոշակառուների աճ։

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն էլ ավելացրել է, որ վերջին տվյալներով 450 000 աշխատողի ընկնում է 520 000 կենսաթոշակառու, ինչը բավական բարդ իրավիճակ է ստեղծում կենսաթոշակների ապահովման գոծում։

-ՄԱԿ-ը մի քանի տարի առաջ զարգացման մի քանի սցենար է ներկայացրել։ Այդ սցենարները երկու տիպի են՝ լավատեսական և վատատեսական։ Ըստ վատատեսական սցենարների՝ 2050թ. Հայաստանում մի իրավիճակ կստեղծվի, երբ բնակչության թիվն ավելի պակաս կլինի, քան հիմա, և դա պայմանավորված է մի քանի գործոններով։ Դրանցից մեկը ծնելիության աճն է։ Որպեսզի  երկիրը կոչվի վերարտադրող, վերարտադրման տոկոսը պետք է ամենաքիչը 2,1լինի, մինչդեռ ՀՀ-ում 1,5 է։ Կարծում եմ՝ մեզ համար այդ առումով ամենաճգնաժամային պահն սկսվելու է 2035թ-ից,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։