Լրահոս

09.04.2015 23:24


Քամուց վնասվել է տան տանիք

Քամուց վնասվել է տան տանիք

Ապրիլի 9-ին, ժամը 16.13-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 2-րդ փակուղու տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել Մեղրի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս.թ. ապրիլի 8-ի ժամը 18.45-ի սահմաններում Օ. Ս.-ին պատկանող տան տանիքից պոկվել են կառուցատարրեր և ազբոշիֆերներ (մոտ 20 քմ). տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Այս խորագրի վերջին նյութերը