Ապրիլի 9-ին, ժամը 14.55-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 10-րդ կմ-ին բենզատար ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք` առանց բռնկման. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի 367 ԼՕ 67 պետհամարանիշով բենզատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. առկա է վառելիքի (դիզել) արտահոսք:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ ժամը 17.45-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, և վերջինս շարունակել է ընթացքը:
Բենզատար ավտոմեքենան կողաշրջվել է