Լրահոս

09.04.2015 21:05


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 8-ից 9-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 8-ից 9-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 10, կողոպուտի՝ 2, խարդախության, դրամանենգության, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը