«UK Oil and Gas Investments» (UKOG) երկրաբանական–հանքախուզական ընկերությունը Լոնդոնից քիչ հեռու նավթի նոր հանքավայր է հայտնաբերել։
Ինչպես գրում է «The Telegraph»–ը,ներկայումս հայտնաբերված 8,6 մլրդ բարելի հասնող նավթի պաշարները կազմում են Հյուսիսային ծովից վերջին 40 տարում արդյունահանված նավթի 20%–ը։ Բարելի ընթացիկ գներով (58 դոլար)՝ նոր հանքավայրի նավթը 500 մլրդ դոլար արժե։ Դա վերջին 30 տարում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նավթի ամենախոշոր ցամաքային հանքավայրն է։
Աղբյուրը գտնվում է Լոնդոնից 50 կմ հեռու՝ Գաթվիք օդանակավակայանի մոտ։ Հանքավայրի ընդհանուր պաշարները, ըստ մասնագետների, կազմում են 50-100 մլրդ բարել։ Նավթաբեր հողաշերտը գտնվում է 800–900 մ խորությամբ։
«UKOG»–ի գործադիր տնօրեն Սթիվեն Սանդերսոնի խոսքերով՝ ընկերությունը նախատեսում է, որ նավթի պաշարները 2030թ. 10-30 տոկոսով կապահովեն Մեծ Բրիտանիայի նավթի պահանջարկը։
Փորձագետների կարծիքով ընկերությունը ստիպված կլինի նավթը ստանալ հողաշերտի հիդրոճեղքման միջոցով, սակայն ընկերությունը հայտարարել է, որ հայտնաբերված հանքավայրի մի քանի մասից հնարավոր կլինի նավթ ստանալ առանց նման մեթոդի դիմելու։
Լոնդոնի տակ նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել
«UK Oil and Gas Investments» (UKOG) երկրաբանական–հանքախուզական ընկերությունը Լոնդոնից քիչ հեռու նավթի նոր հանքավայր է հայտնաբերել։
Ինչպես գրում է «The Telegraph»–ը, ներկայումս հայտնաբերված 8,6 մլրդ բարելի հասնող նավթի պաշարները կազմում են Հյուսիսային ծովից վերջին 40 տարում արդյունահանված նավթի 20%–ը։ Բարելի ընթացիկ գներով (58 դոլար)՝ նոր հանքավայրի նավթը 500 մլրդ դոլար արժե։ Դա վերջին 30 տարում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նավթի ամենախոշոր ցամաքային հանքավայրն է։

7or.am