Աշխարհ

09.04.2015 20:03


Աստղագետները Մարսի վրա 150 մլրդ խմ սառույց են հայտնաբերել

Աստղագետները Մարսի վրա 150 մլրդ խմ սառույց են հայտնաբերել

Գիտնականները պարզել են, որ Մարսի հյուսիսային և հարավային կիսագնդերը շրջապատող, ինչպես նաև լայնակի տարածված օղակները, որոնց Երկրի վրա համապատասխանում է Դանիայի դիրքը, սառույցից են։

Մարսը շրջապատող օղակները վաղուց են բացահայտվել, սակայն գիտնականները չեն կարողացել հասկանալ՝ ինչից են դրանք իրականում՝ սառած ջրի՞ց, ածխածնի սառած երկօքսիդի՞ց, թե՞ ուղղակի խտացած հանքապարներից։

10 տարի տևած արբանյակային հետազոտությունների շնորհիվ վերջապես պարզվել է, որ մարսյան օղակները կազմված են 150 խմ սառած ջրից։

«Գազետա»–ի փոխանցմամբ՝ սառույցի նման քանակությունը կբավականացներ ողջ կարմիր մոլորակը 1,1 մետր շերտով ծածկելու համար։

Գիտնականները ենթադրում են, որ սառույցը չի հալվել շնորհիվ փոշու և հանքապարների հաստ շերտի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը