Գալուստ Սահակյանն ու Շավարշ Քոչարյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ոչ մի վատ բան չի տեսնում Հայաստան Քիմ Քարդաշյանի այցելության մեջ։
–Հայուհի է, ցանկացել է գալ։ Ի՞նչ վատ է,-լրագրողներին ասել է նա։
Նույն թեմայի շուրջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշել է, որ Քիմ Քարդաշյանը ամբողջ աշխարհում հայտնի տիկին է, հետևաբար պետք է հպարտ լինենք, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը նրա միջոցով Հայաստանի վրա է սևեռվել:
Գ. Սահակյանը հավելել է, որ աշխարհահռչակ այդ տիկնոջը պետք է արժանապատիվ ընդունելություն ցուցաբերենք, և ամենալավ բանի մասին, ինչպես միշտ, չբամբասենք ու քարկոծենք.
–Աշխարհահռչակ հայերը, ինչպիսին, օրինակ, Շառլ Ազնավուրն է, իրենց ճանաչելիությամբ նպաստում են մեր ժողովրդի հետագա բարեփոխումներին:
Նշենք, որ Քարդաշյանների այցելությանը Հայաստան աջակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

7or.am