Քաղաքական

09.04.2015 14:35


Պեսկով․ «ՌԴ–ն բարձր մակարդակով կլինի Թուրքիայում»

Պեսկով․ «ՌԴ–ն բարձր մակարդակով կլինի Թուրքիայում»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Երևան այցն այս պահին դեռ քննարկվում է։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ մասին համապատասխան հայտարարություն կարվի։

Վերջինը նաև նշել է, որ նույն օրը Թուրքիայում Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը ՌԴ–ն ներկայացված կլինի «բարձր մակարդակով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը