Տնտեսական

09.04.2015 14:05


Կվերահսկվի Մաքսային միության կանոնակարգերի պահպանումը

Կվերահսկվի Մաքսային միության կանոնակարգերի պահպանումը

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում էր ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերին: Որոշմամբ կարգավորվում են թանկարժեք մետաղներ պարունակող ապրանքների համար մեկանգամյա և գլխավոր արտոնագրի տրամադրման հարաբերությունները:
2015թ. հունվարի 1-ից հարկային հաշիվները կարող են դուրս գրվել միայն էլեկտրոնային եղանակով: Օրենսդրության փոփոխությամբ հանվել է նաև դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու պահանջը: Միաժամանակ, ԵՏՄ անդամակցության հետ կապված անուղղակի հարկերի առանձնահատկությունները սահմանող օրենքով նախատեսված է, որ ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում հարկային հայտարարագիր է լրացվում: Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը կանոնակարգել է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից իրականացված ապրանքի մատակարարում համարվող գործարքներից ԱԱՀ-ի հաշվարկման հարցը:
Գործադիրը հաստատել է հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, որը կնպաստի լիազոր մարմնի և փորձաքննական կենտրոնի կողմից իրականացրած գործառույթների հրապարակայնությանը և թափանցիկությանը:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը