Լրահոս

09.04.2015 13:25

Փորձաքննության եզրակացություն. «Պերմյակովը մեղսունակ է»

Փորձաքննության եզրակացություն. «Պերմյակովը մեղսունակ է»

Պատրաստ է Գյումրիում Ավետիսյանների բազմաթիվ ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը։ «Интерфакс»–ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ։

«Հանցագործությունը կատարելու պահին նա լիովին գիտակցել է իր քայլերը։ Որոշ հոգեբանական խնդիրներ ի հայտ են եկել, սակայն, ընդհանուր առմամբ, նա մեղսունակ է»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ փորձաքննությունն անց է կացվել Գյումրու 102–րդ ռազմաբազայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։