Թաթարստանում 10–ամյա տղան սպանել է տատին և վիրավորել մորը
Թաթարստանում10–ամյա տղան սպանել է տատին, իսկ դանակի հարվածներից վիրավորված մայրը հոսպիտալացվել է։
57-ամյա կնոջ մարմինը՝ ծակած–կտրած վերքերով, գտնվել է քաղաքային Բոգատիե Սաբի ավանի տներից մեկում։
Նույն օրը նմանատիպ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 33–ամյա մի կին։
Նախնական տվյալներով՝ 10–ամյա տղան դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել տատին, որն այդ պահին հեռուստացույց էր դիտում, այնուհետև վիրավորել խոհանոցում գտնվող մորը։
Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով։
«Ինտերֆաքս»–ին էլ իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ տղան կարող է տառապել հոգեկան խանգարմամբ. նախկինում դիմումներ են ներկայացվել համապատասխան բժիշկների։
Թաթարստանում 10–ամյա տղան սպանել է տատին և վիրավորել մորը
Թաթարստանում 10–ամյա տղան սպանել է տատին, իսկ դանակի հարվածներից վիրավորված մայրը հոսպիտալացվել է։

7or.am