ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում 1986 թ. ծնված Արևիկ Բ.-ն հաղորդում էր տվել, որ թիվ 259 երթուղու ավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 1.200 ռուբլի և 44.000 դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ն, որը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:
259 երթուղու ավտոբուսում դրամապանակ է գողացել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում 1986 թ. ծնված Արևիկ Բ.-ն հաղորդում էր տվել, որ թիվ 259 երթուղու ավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 1.200 ռուբլի և 44.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ն, որը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: