Լրահոս

09.04.2015 12:14


Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայից ՀՀ տեղափոխման համար ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց

Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայից ՀՀ տեղափոխման համար ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայի Դաշնությունից ՀՀ տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից 2015 թվականի առաջին կիսամյակում ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 4,753.4 հազ.դրամ և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` 5,000.0 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Ընդհանուր առմամբ, Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայից Հայաստան տեղափոխելու և հուղարկավորելու ծախսերը կազմել են 7 միլիոն 443 հազ. դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը