ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխելու Ժիրայր Սեֆիլյանին
Քիչ առաջ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ այսօր՝ ժամը 13:00-ին, Երևան քաղաքի ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխելու 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ մեղադրանք առաջադրելու նպատակով։ Այս կապակցությամբ 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը հրատապ հավաք է հրավիրում Քննչական կոմիտեի դիմաց՝ Մոսկովյան 1 հասցեում (Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկ)։
ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխելու Ժիրայր Սեֆիլյանին