Աշխարհ

09.04.2015 11:48


Ուկրաինայի ԱԾ–ն քրգործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի դեմ

Ուկրաինայի ԱԾ–ն քրգործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի դեմ

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ինչպես տեղեկացնում է «РИА Новости-ն», այդ մասին հայտնում են Ուկրաինայի Արդարադատության նախարարությունից:

«Մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը փոխելու և երկրի իշխանությունը յուրացնելու նպատակով հանցավոր դավադրություն կազմակերպելու համար: Մոտ ապագայում շատ «անձեռնմխելիներ» կհայտարարվեն կասկածյալ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Կառլ Վոլախը:

Նշվում է նաև, որ Ուկրաինայի ԱԾ որոշումը հավանության է արժանացել երկրի գլխավոր դատախազության կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը