Ռոուհանի. ««Վեցնյակի» հետ բանակցություններ չեն լինի, եթե պատժամիջոցները չչեղարկվեն»
Միջազգային միջնորդների «վեցնյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան) և Իրաննապրիլի 2–ին համաձայնության եկան, որ Իրանը 10 տարով 2/3–ով կկրճատի ուրանի հարստացման ծավալները։
Թեհրանը միջուկային ծրագրի խնդրով համաձայնագրի վերջնական տեքստը չի ստորագրի, եթե նրա դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները չհանվեն։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր երկրի պետական հեռուստաընկերության եթերում.
«Մենք ցանկանում ենք փոխշահավետ գործարքի հասնել միջուկային խնդրով բանակցությունների բոլոր մասնակիցների հետ»։
Իրանի և «վեցնյակի» բանակցությունների արդյունքում արձանագրված համաձայնությունը պաշտոնապես կվավերացվի հունիսի 30–ին։ Այդ ընթացքում ԵՄ–ն կչեղարկի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները վերջինի՝ սահմանված պայմանավորվածությունները կատարելու դեպքում։
Ռոուհանի. ««Վեցնյակի» հետ բանակցություններ չեն լինի, եթե պատժամիջոցները չչեղարկվեն»
Միջազգային միջնորդների «վեցնյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան) և Իրանն ապրիլի 2–ին համաձայնության եկան, որ Իրանը 10 տարով 2/3–ով կկրճատի ուրանի հարստացման ծավալները։

7or.am