ԵԱՀԿ-ն կոչ է անում շտապ աշխատանքային խմբեր ստեղծել Մինսկի պայմանավորվածությունները կատարելու համար
Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը, շփման խմբում կազմակերպության ներկայացուցիչ Հայդի Տալյավինին և Ուկրաինայում առաքելության ղեկավար Էրթոգրյուլ Ապականը:
ԵԱՀԿ ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ Մինսկի պայմանավորվածությունները կատարելու համար աշխատանքային խմբերի ստեղծումը Դոնբասում «խաղաղ կարգավորման գերակայությունն է»:
«Անվտանգության, քաղաքական, տնտեսական և հումանիտար հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ներկա պահին հիմնական գերակայությունն է: Կոչ եմ անում հակամարտության կողմերին աջակցել խմբերի շուտափույթ ձևավորմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը գործընթացում»,- հայտարարել է Դաչիչը՝ ամփոփելով Ապականի և Տալյավինիի հետ Բելգրադում տեղի ունեցած հանդիպման արդյունքները:
Դաչիչը նաև ընդգծել է, որ Մինսկի պայմանավորվածությունները մնում են «երկարաժամկետ կարգավորման հասնելու միակ մեխանիզմը»:

7or.am