Քերրի. «ԱՄՆ–ը թույլ չի տա Մերձավոր Արևելքում իրավիճակի սրում»
ԱՄՆ–ը չի պատրաստվում անգործության մատնվել, եթե Իրանի պատճառով իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվի։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
«Իրանը պետք է իմանա, որ ԱՄՆ–ն անգործ չի նստի և սպասի, եթե տարածաշրջանում իրավիճակն ապակայունանա, և մարդիկ տարբեր երկրներում մարտական բաց գործողություններ սկսեն»,- ասել է Քերրին:
Վերջինի խոսքերով՝ ԱՄՆ–ն ի վիճակի է տարածաշրջանում կայունություն ապահովել։
Հիշեցնենք՝ մարտի 26-ից Սաուդյան Արաբիայի օդուժը՝ Բահրեյնի, Քուվեյթի, Քաթարի և ՄԱԷ-ի աջակցությամբ, Եմենում ռազմական գործողություններ է սկսել ըննդեմ շիա ապստամբների՝ հուսիթների՝ «Անսար Ալլահ» շարժումից։
Կոալիցիան և ԱՄՆ-ը Իրանին մեղադրում են Եմենի հակամարտությանը միջամտելու մեջ: Մինչդեռ Թեհրանը հերքում է իր մասնակցությունը։

7or.am