Լրահոս

09.04.2015 00:10


Ավարտվել է դիտավորյալ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է դիտավորյալ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակչուհի Վ.Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2014թ. մայիսի 7-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին Ս.Գրիգորյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանել է Վ. Գրիգորյանի հետ։ Վերջինս պարտքով 10.000 ԱՄՆ դոլար է խնդրել, ինչը տղամարդը մերժել է։

Առաջացած վիճաբանության ժամանակ տղամարդն իր մոտ ապօրինի պահվող «CZ 92» մոդելի ատրճանակից կրակել է կնոջ թիկունքին, իսկ երբ վերջինս փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, երկրորդ կրակոցն է արձակել կրծքավանդակի ուղղությամբ։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է։

Քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում Ս. Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է նաեւ ապօրինի պահվող այլ զենք եւ ռազմամթերք։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի մարտի 27-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

՚

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը