«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի աշխատակցի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ընկերության հերթափոխի պետին։
ՓԲԸ ստորերկրյա պայմաններում հորատող Ֆ.Առաքելյանը մահացել է 2014թ. մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում առաջացած քարաթափման ժամանակ հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից։
Դեպքի առթիվ 2014թ. մայիսի 27-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել փորձաքննություններ։ Ֆ.Առաքելյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված բոլոր մարմնական վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկաների ներգործությամբ, որոնք հանգեցրել են մահվան:
Դատատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ դեպքի անմիջական պատճառ են հանդիսացել առաստաղից ապարազանգվածի խոշոր բեկորների պոկումը և քարաթափումը, որը պայմանավորված է ինչպես բնական երևույթներով, այնպես էլ աշխատանքի տեխնիկական անվտանգության կանոնների խախտումներով:
Քննությամբ պարզվել է, որ աշխատանքի անվտանգ պայմանների, ինչպես նաև աշխատատեղի անվտանգության նկատմամբ սահմանված կարգով պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, հորատողի անմիջական ղեկավար հանդիսացող և նրա աշխատանքի ինժեներատեխնիկական ղեկավարում իրականացնող հերթափոխի պետի կողմից բավարար հսկողության բացակայության հետևանքով ժամանակին չեն բացահայտվել դեպքի վայր հանդիսացած փորվածքում կախված ապարների առկայությունը, առաստաղի անբավարար պահպանումը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հերթափոխի պետ Ա.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրանք է առաջադրվել հերթափոխի պետին

ՀՀ քննչական կոմիտե