Լրահոս

08.04.2015 21:41


ՀՀ ԿԸՀ–ն այսօր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար է նշանակել

ՀՀ ԿԸՀ–ն այսօր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար է նշանակել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար է նշանակել Տիգրան Վաղթանգի Բաբիկյանին:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Վայոց ձորի մարզի Թառաթումբ համայնքում 2015 թվականի մայիսի 3-ին կայանալիք ավագանու անդամի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը, որի համաձայն` ընտրությունների համար կազմավորված թիվ 39/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, իսկ քարտուղարի պաշտոնը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը:
Հանձնաժողովն իրականացրել է նաև Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2015 թվականի մայիսի 17-ի տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 15-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 10-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 3-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական:

ՀՀ ԿԸՀ

Այս խորագրի վերջին նյութերը